Աշխարհ

06.08.2020 18:13


Մեծ Բրիտանիայում դեպի բաց ծով քշված 10-ամյա տղան, փաստագրական ֆիլմի ցուցումներին հետևելով, կարողացել է ողջ մնալ (լուսանկար)

Մեծ Բրիտանիայում դեպի բաց ծով քշված 10-ամյա տղան, փաստագրական ֆիլմի ցուցումներին հետևելով, կարողացել է ողջ մնալ (լուսանկար)

Բրիտանական Հյուսիսային Յորքշիր կոմսությունում տասնամյա տղան կարողացել է ավելի քան մեկ ժամ բաց ծովում մնալ և սպասել փրկարարներին՝ հետևելով նման իրավիճակներում ողջ մնալու կանոնների մասին վավերագրական ֆիլմում հնչած ցուցումներին, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Ռավիրաջ Սաինի անունով տասնամյա տղան ընտանիքի հետ միասին լողալիս է եղել, երբ ինչ-որ պահի նրան հոսքը դեպի բաց ծով է քշել։

Տղայի ընտանիքը մոտ մեկ ժամ փրկարարների հետ միասին ստուգել է ամբողջ առափնյա հատվածը, սակայն այդ ընթացքում ալիքները երեխային ծովախորշի հակառակ կողմն են քշել։

Փրկարարների խոսքով՝ տղային հայտնաբերելուց հետո հիացած են մնացել նման սթրեսային իրավիճակում նրա ցուցաբերած հանգստությամբ։ Երեխան հետևել է բրիտանական BBC հեռուստաալիքի եթերում ցուցադրված վավերագրական ֆիլմի ցուցումներին, որում ասվել է, որ նման իրավիճակներում ողջ մնալու համար անհրաժեշտ է մեջքի վրա թուլացած պառկել ջրի վրա, թևերը և ոտքերը լայն բացել, ինչպես նաև այդ ընթացքում օգնություն կանչել։

Նրանց կարծիքով՝ եթե երեխան չհավաքվեր և փրկվելու համար այս հիմնական քայլերին չհետևեր, ապա այս պատմությունը լիովին այլ ավարտ կունենար։

Աղբյուր՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը