Վրաստանի Հայ համայնքը արդեն երկրորդ տարին դիմում է Վրաստանի Նախագահին և Վրաստանի Խորհրդարանին` խնդրանքով քննարկել Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության հարցը: Օրինագծի նախաձեռնության խնդրանքով նամակն ուղարկվել է երկրի Նախագահին, Խորհրդարանի նախագահին և խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին:
«Մենք, Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունից ներքոստորագրյալներս, հանուն արդարադատության և ժողովրդավարական արժեքների կոչ ենք անում ձեզ միանալ միջազգային քաղաքակիրթ հանրության նախաձեռնությանը և Վրաստանի խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Կայսրության տարածքում Հայոց Ցեղասպանության հարցի քննարկումը»,- ասված է ուղերձում:
Իսկ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին Վրաստանի հայկական կազմակերպությունները կոչ են անում մինչև ապրիլի 24-ը խորհրդարանի նիստի ժամանակ հանդես գալ հայտարարությամբ և խորհրդարանին կոչ անել` հարգել 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությաբ անմեղ զոհերի հիշատակը:
Ուղերձի նախաձեռնողը «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունն է: ՎՀՀ-ի նախաձեռնությանը միացել են նաև հետևյալ հասարակական կազմակերպությունները. «Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնը», «Վրաստանի Հայ ուսանողների միությունը», «Վրաստանի Հայ պատանիների միությունը», «Վրաստանի հայկական երիտասարդական միությունը», «Վիրահայերի Միավորում «Նոր Սերունդ»» և «Թբիլիսյան Հայերի Վեհաժողով»:
Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության` 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության իրականացման 96 տարին: Ցեղասպանության հետևանքով իրենց իսկ պատմական հայրենիքում ոչնչացվեց ավելի քան 2 միլիոն մարդ: Ցեղասպանությունը որակվում է որպես մարդկության դեմ հանցագործություն, իսկ մարդկության դեմ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:
Մինչ օրս Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև միջազգային կազմակերպություն, այդ թվում` Եվրախորհրդարանը և Եվրախորհուրդը: Բազմաթիվ երկրներում ընթանում է Հայոց Ցեղասպանության քննարկման և ընդունման գործընթաց (օրինակ` ԱՄՆ, Իսրայել, Իսպանիա, Բուլղարիա, Սերբիա և այլն):
Կոչ՝ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին

«Վրաստանի Հայ Համայնք»-ի մամուլի ծառայություն