1945թ. այս օրը ամերիկյան ավիացիան միջուկային ռումբ նետեց Հիրոսիմայի վրա
Օգոստոսի 6-ին նշվում է Միջուկային զենքի դեմ պայքարի համաշխարհային օրը:
1945 թվականի այս օրը ամերիկյան ավիացիան ռմբակոծեց ճապոնական Հիրոսիմա քաղաքը:
Այդ օրը՝ ժամը 08:15-ին, 10 հազ մետր բարձրությունից Հիրոսիմայի վրա ատոմային ռումբը գցվել է 20 հազ տոննա տրոտիլի ուժգնությամբ: Ռումբը պայթել է 600 մ բարձրության վրա: Մեկ ակնթարթում զոհվել է 80 հազ մարդ, անհետ կորել ավելի քան 12 հազ–ը, վիրավորվել՝ 40 հազ–ը:
Պայթյունի էպիկենտրոնից 4 կմ շառավղով շարունակվում էին հրդեհները: Ամբողջությամբ ավերվեցին 12 կմ տարածքով շինություններ, 90 հազ տներից ոչնչացվեց 62 հազ–ը:
Օգոստոսի 9-ին գցվեց երկրորդ ռումբը:Զոհվեց և անհետ կորավ ավելի քան 73 հազ մարդ, ավելի ուշ ճառագայթումից և վնասվածքներից մահացավ ևս 35 հազ մարդ:
Երկու ռմբակոծությունների հետևանքով տուժեց ավելի քան 300 հազ մարդ, շուրջ 200 հազ մարդ ճառագայթման ենթարկվեց:
1955 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայում կայացավ ատոմային և ջրածնային զենքի կիրառումն արգելող առաջին միջազգային կոնֆերանսը: Հիրոսիման դարձավ զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի խորհրդանիշը:
1945թ. այս օրը ամերիկյան ավիացիան միջուկային ռումբ նետեց Հիրոսիմայի վրա
Օգոստոսի 6-ին նշվում է Միջուկային զենքի դեմ պայքարի համաշխարհային օրը:
1945 թվականի այս օրը ամերիկյան ավիացիան ռմբակոծեց ճապոնական Հիրոսիմա քաղաքը:
Այդ օրը՝ ժամը 08:15-ին, 10 հազ մետր բարձրությունից Հիրոսիմայի վրա ատոմային ռումբը գցվել է 20 հազ տոննա տրոտիլի ուժգնությամբ: Ռումբը պայթել է 600 մ բարձրության վրա: Մեկ ակնթարթում զոհվել է 80 հազ մարդ, անհետ կորել ավելի քան 12 հազ–ը, վիրավորվել՝ 40 հազ–ը:
Պայթյունի էպիկենտրոնից 4 կմ շառավղով շարունակվում էին հրդեհները: Ամբողջությամբ ավերվեցին 12 կմ տարածքով շինություններ, 90 հազ տներից ոչնչացվեց 62 հազ–ը:
Օգոստոսի 9-ին գցվեց երկրորդ ռումբը: Զոհվեց և անհետ կորավ ավելի քան 73 հազ մարդ, ավելի ուշ ճառագայթումից և վնասվածքներից մահացավ ևս 35 հազ մարդ:

7or.am