Աշխարհ

06.08.2020 08:57


Երկրպագուները ներկա կլինեն Բունդեսլիգայի խաղերին, բայց հատուկ կանոններով

Երկրպագուները ներկա կլինեն Բունդեսլիգայի խաղերին, բայց հատուկ կանոններով

Գերմանական Բունդեսլիգայի կազմակերպիչները հրապարակելեն երկրպագուների համար նախատեսված հատուկ կանոնները, որոնք ներկա կլինեն խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը: Առաջնության խաղերին կարող են ներկա լինել սահմանափակ թվով ֆուտբոլասերներ, որոնք պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը, իրավունք չեն ունենա ալկոհոլ բերել հանդիպումներին և մարզադաշտերում ներկա կլինեն միայն տանտերերի երկրպագուները:

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մեկնարկային տուրի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 18-21-ը: Իսկ սեպտեմբերի 11-14-ըկկայանան Գերմանիայիգավաթի խաղարկության առաջին խաղերը: Բունդեսլիգայում այս տարի ձմեռայինդադարը կկրճատվի: Հանդիպումներ են նախատեսված հունվարի 2-3-ին:

Այս խորագրի վերջին նյութերը