Աշխարհ

05.08.2020 11:14


Օգոստոսի 5-ից Ադրբեջանում մեղմացվում է հատուկ կարանտինային ռեժիմը

Օգոստոսի 5-ից Ադրբեջանում մեղմացվում է հատուկ կարանտինային ռեժիմը

Ադրբեջանում օգոստոսի 5-ին՝ ժամը 06:00-ից, մեղմացվում է հատուկ կարանտինային ռեժիմը: Որոշումն ընդունվել է օգոստոսի 3-ին, երկրի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի կողմից, գրում է minval.az կայքը:

Որոշման համաձայն` 2020 թվականի օգոստոսի 5-ի ժամը 06:00-ից հատուկ կարանտինային գոտում գտնվող քաղաքներում և շրջաններում չեղարկվում է հեռախոսային SMS հաղորդագրությունների և ծառայողական վկայականների միջոցով տնից դուրս գալու համակարգը:

Այսօրվանից թույլատրվում է այցելել նաև լողափեր` Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Բաքու քաղաքի գործադիր իշխանության սահմանած կանոնների շրջանակում:

Միևնույն ժամանակ, մինչև օգոստոսի 31-ը՝ ժամը 00:00-ն, հատուկ կարանտինային ռեժիմը կշարունակի պահպանվել Բաքու, Ջալիլաբադ, Գյանջա (Գանձակ), Մասալը, Մինգեչաուր, Սումգայիթ, Եվլախ քաղաքներում, Աբշերոնի, Բարդայի, Գորանբոյի, Գյոյգյոլի, Խաչմազի և Սալյանի շրջաններում:

Ադրբեջանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 32 910 դեպք, վարակման հետևանքով մահացել է 473 մարդ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը