Աշխարհ

05.08.2020 08:36


Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, «Համազգայինի» պատկերասրահը (տեսանյութ)

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, «Համազգայինի» պատկերասրահը (տեսանյութ)

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայ համայնքային կառույցները:

Մասնավորապես, նյութական մեծ վնասներ են կրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը Անթիլիայի Մայրավանքը՝ կից կառույցներով:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,-ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

Տուժել են նաև ՀՅԴ «Շաղզոյան» կենտրոնի մաս կազմով հայկական «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, որը պայթյունից մեծ վնասներ կրած հայահոծ Բուրջ Համմուտ թաղամասում է գտնվում, «Համազգայինի» պատկերասրահը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը