Աշխարհ

05.08.2020 07:55


Բեյրութում պայթյունը ավերակների է վերածել Լիբանանի մայրաքաղաքի մի մեծ հատված

Բեյրութում պայթյունը ավերակների է վերածել Լիբանանի մայրաքաղաքի մի մեծ հատված

Բեյրութի նավահանգստում պայթյունը ավերակների է վերածել Լիբանանի մայրաքաղաքի մի մեծ հատված, 70-ից ավելի զոհի ու 2700-ից ավելի վիրավորի պատճառ դարձել։

2019-ի ամռանը եղել եմ այդ նավահանգստում։ Գերծանրաբեռնված մի տարածք, որտեղ գրեթե չեն պահպանվում անվտանգության կանոններ։ Դրան ավելացնենք նաև 2019-ի հոկտեմբերից Լիբանանում սկսված ներքաղաքական հակամարտությունն ու կառավարման ճգնաժամը։

Առանց այն էլ անկայուն, տնտեսական ու սոցիալական ցնցումների միջով անցնող Լիբանանի համար այս հարվածը կարող է շատ ծանր լինել։ Ինչպես բոլոր նման դեպքերում, կլինեն կրակի վրա ձեռքեր տաքացնողներ։ Ամենայն հավանականությամբ «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, որը ավելի ամերիկյան ազդեցության դաշտում է, Իրանին կամ Հզբոլլահին կմեղադրի ահաբեկչության մեջ, թեև պաշտոնական վարկածով Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել, ինչն էլ առաջացրել է հզոր ալիքներ։

Մեծ է հավանականությունը, որ բազմաթիվ քաղաքական ուժեր կփորձեն օգտվել անկառավարելի վիճակից և մարդկանց փողոց հանել, բախումներ ու ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ հրահրել։ Դա ընդունված միջոց է ամբողջ աշխարհում։

Լիբանանը բարեկամ երկիր է Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Այնտեղ հսկայական հայկական համայնք կա՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի գլխավորությամբ։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը