Ապօրինություն իրականացնողների միակ ապավենը բռնությունն ու սադրանքներն են. «Լիդիան Արմենիա» (տեսանյութ)
Ամուլսարում ապօրինիություն իրականացնողները բռնության կոչեր են անում և հրահրում սադրանքներ, նրանց են միացել նաև Երևանից տարբեր շահագրգռվածություն ունեցող կասկածելի, այդ թվում` ծայրահեղական խմբեր, օրինակ Սասնա ծռերը:
Ամուլսարում երկու տարվա անարգել ապօրինությունից իրենց անպատիժ զգացող խմբավորման անդամներն անցել են բացահայտ սպառնալինքների և բռնության հրահրման։ Այսօր «Լիդիան Արմենիան» իր տարածքից հեռացրել է երկու տարի այնտեղ ապօրինի տեղակայված վագոն-տնակները։ Այսօրվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ապօրինություն իրականացնողները չեն ներկայացնում համայնքը, և այս խմբավորման միակ ապավենը մնացել է բռնությունն ու սադրանքները։
Կից տեսանյութում այս երկու տարվա ընթացքում անպատիժ ապօրինությամբ համայնքի հազարավոր բնակիչներին օրինական աշխատանքից և եկամուտի աղբյուրներից զրկած խմբակի անդամներից մեկը սպառնում է «արյունահեղությամբ» և «սպանությամբ»։ Նաև հրահրում է սադրանքների` կոչ անելով ներգրավել կանանց ու երեխաներին։ Երևանից ժամանած մեկ այլ խումբ ակնհայտ սադրանք է իրականացնում Ամուլսարի տարածքում՝ վնասելով «Լիդիանի» գույքը։
«Լիդիանը» չի տրվելու այս սադրանքներին և կոչ է անում համայնքների բնակիչներին զերծ մնալ օրինախախտների հետ բախումներից։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում ապահովել տարածքում օրինականության վերականգնումը, կարգի հրավիրել սպառնալիքներ ու բռնության կոչեր անող խմբավորմանը, այլապես հնարավոր անցանկալի զարգացումների, այդ թվում համայնքում հնարավոր բախումների պատասխանատվությունը կրելու են իրավապահ մարմինները։

«Լիդիան Արմենիա»