Ալեքսիս Օհանյանը ֆուդ բլոգե՞ր է դարձել. միլիոնատերը կրկին զարմացրել է հետևորդներին (տեսանյութ)
Հայտնի գործարար և միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն իր մեջ խոհարարի ու նկարչի տաղանդ է բացահայտել։
Երկու տարեկան դստերը` Օլիմպիային, ուրախացնելու ցանկությունից դրդված` նա փոքրիկի համար փանքեյք է պատրաստել, բայց ոչ թե սովորական, այլ անվանական։
Սկզբում Ալեքսիսն ամերիկյան նրբաբլիթ է թխել իր հանրաճանաչ կնոջ` թենիսի օլիմպիական չեմպիոն Սերենա Ուիլյամսի դեմքով։ Օլիմպիայի պատասխանը վկայում է, որ հոր մտահղացումը ստացվել է։ Ալեքսիսի հարցին, թե ով է սա, փոքրիկն անմիջապես արձագանքում է. «Մայրիկը»։
Հմտանալով այդ գործում` աստղային հայրիկը փոքրիկի պատվերով նաև Օլիմպիայի տեսքով նրբաբիլիթ է թխել։
Օհանյանն իր հրապարակած տեսանյութին կից կատակել է. «Բաժանորդագրվեք YouTube–ի իմ խոհարարական ալիքին»։
Գործարարը նաև խոստովանել է, որ առաջին անգամ է դստեր համար փանքեյք պատրաստում։ Նրա գրառմանը, բնականաբար, արձագանքել են երկրպագուները։ Շատերը ոչ միայն նրա խոհարարական տաղանդն են ընդգծել, այլև ընտանիքի մասին հոգ տանելու ձգտումը։ Իսկ մեկը գրել է, որ Օլիմպիան սա կհիշի ամբողջ կյանքում։
Հիշեցնենք, որ Reddit լրատվական պորտալի համահիմնադիրն ակտիվ պայքար է մղում ազգային փոքրամասնությունների, կանանց, սևամորթների իրավունքների համար։ Իսկ հունիսի 5-ին` ոստիկանների ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից 10 օր անց, Օհանյանն անսպասելի հայտարարեց Reddit ընկերության ղեկավար կազմից դուրս գալու մասին` հանուն աշխարհում տիրող անարդարության և առաջին հերթին ռասիզմի դեմ պայքարի։ Տնօրենների խորհուրդը լքելով` նա նախկին գործընկերներին խորհուրդ էր տվել իր փոխարեն սևամորթ թեկնածու ընտրել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am