Լրահոս

08.04.2011 18:06


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է կողոպուտի 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, գողության 18 դեպքից՝ 7-ը: Բացահայտվել է նաև խարդախության 6 և խուլիգանության 5 դեպք:Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, կողոպուտի  1 և գողության 1 դեպք:Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը