Լրահոս

08.04.2011 18:02


Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն առաջարկել է արգելել «Gmail»–ը, «Hotmail»–ը և «Skype»–ը

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մտահոգված է երկրում արտասահմանյան ալգորիթմերով տվյալների փոխանցման համակարգի օգտագործումով։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվության և հատուկ կապի անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Անդրեյեչկինի խոսքերով՝ տեսչությունն այդ ծառայություններում հնարավոր սպառնալիք է տեսնում։ Որպես օրինակ բերվում են «Gmail»–ը, «Hotmail»–ը և «Skype»–ը։

Նշվում է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն առաջարկել է Ռուսաստանում արգելել վերոնշյալ ծառայությունները։

Սակայն ինչպես կապի հարցերով կառավարական հանձնաժողովի նիստից հետո ասել է կապի և հաղորդակցության նախարարի տեղեկալ Իյլա Մասուխը, այդ ծառայություններն արգելելուն բանը չի հասնի։

Այս խորագրի վերջին նյութերը