Աշխարհ

04.08.2020 11:23


Թրամփը վստահ է, որ այս տարի պատրաստ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութը

Թրամփը վստահ է, որ այս տարի պատրաստ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութը

ԱՄՆ-ում մինչեւ տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք մոտենում ենք այն բանին, որպեսզի այս տարի ստանանք պատվաստանյութը»,-ասել Է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում:

Թրամփը նշել Է, որ ԱՄՆ-ը պատվաստանյութի վրա աշխատելիս «զուգակցում Է աշխատանքի արագությունը եւ անվտանգությունը»,-հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը