Աշխարհ

04.08.2020 18:10


Իրաքի Քուրդիստանը ժամանակավորապես փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետը

Իրաքի Քուրդիստանը ժամանակավորապես փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետը

Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավարության տարածաշրջանային կառավարությունը որոշում է կայացրել 1 շաբաթով փակել Թուրքիայի հետ ցամաքային Իբրահիմ Հալիլ անցակետը։

Նշվում է, որ քաղաքացիների ելումուտի երկկողմանի սահմանափակման պատճառն Իրաքի Քուրդիստանում վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի կտրուկ ավելացումն է։

Ինքնավարության ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ անցակետը բաց կմնա միայն բեռնափոխադրումների համար։

Խստացվել են նաև ինքնավարության ներսում կորոնավիրուսի հետ կապված կանոնների պահպանումը։ Պարտադիր է դարձել դիմակների կրումը բոլոր փակ տարածքներում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Իրաքի Քուրդիստանում վարակի դեպքերի քանակը հասել է 14486-ի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը