Կորոնավիրուսի համավարակը պատմության մեջ ամենամեծ խզման է հանգեցրել կրթության ոլորտում. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը երբևէ տեղի ունեցած ամենամեծ խզման է հանգեցրել կրթության ոլորտում, հայտնում է Associated Press-ը:
Ըստ նրա` համավարակի պատճառով աշխարհի 160 երկրում դպրոցները փակվել են հուլիսի կեսերին` ազդելով ավելի քան մեկ միլիարդ դպրոցականի վրա:
Գուտերեշը նաև նշել է, որ արդյունքում առնվազն 40 միլիոն երեխա ամբողջ աշխարհում մնացել է առանց կրթության «իրենց կրիտիկական նախադպրոցական տարում»:
Նա նախազգուշացրել է, որ սյս գործընթացների արդյունքում աշխարհին «սերունդների աղետ է սպառնում, որը կարող է մարդկության չօգտագործված ներուժի վատնմանը հանգեցնել, խաթարել տասնամյակների առաջընթացը և խորացնել արմատացած անհավասարությունները»:
«Կառավարությունների և գործընկերների կողմից ընդունվող որոշումները հարատև ազդեցություն կունենան հարյուր միլիոնավոր երիտասարդների և առաջիկա տասնամյակների ընթացքում երկրների զարգացման հեռանկարների վրա»,-ասել է Գուտերեշը տեսաուղերձում:
Այս կապակցությամբ նա կոչ է արել վերսկսել դասընթացները դպրոցներում, երբ երկրներում կորոնավիրուսի ներքին փոխանցման գործընթացները վերահսկողության տակ առնվեն:

Աղբյուրը՝ news.am