Լրահոս

08.04.2011 16:54


Հայաստանը չի՞ հայաթափվում

Այսօր Գյումրիում կազմակերպված  «Ինստիտուցիոնալ աջակցություն միգրանտների վերաբերյալ տեղեկատվությանը և hամագործակցություն Հայաստան վերադարձող հայերի տնտեսական վերաինտեգրմանը» թեմայով  քննարկմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Ֆրեդերիկ Գրապեն տեղեկացրել է, որ Շիրակի մարզից և որոշակիորեն Գյումրիից միգրացիոն հոսքերի ակնհայտ ավելացում է դիտվում:

–Ես կարող եմ ասել, որ այն միգրացիոն հոսքերը,  որոնք կան Հայաստանից, այդ թվում նաև Գյումրիից, կապված են երկրի ընդհանուր վիճակի հետ: Այսինքն՝ ընդհանուր միգրացիան ընտանիքների վերամիավորման նպատակ է հետապնդում,–ասել է Ֆրեդերիկ Գրապեն: Հյուպատոսը նաև տեղյակ է, որ հատուկ միջնորդներ գոյություն ունեն, որոնք 5-6 հազար դոլարով անօրինական միգրացիա են կազմակերպում Հայաստանից:

Իր հերթին Գագիկ Եգանյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է մեկնաբանում Հայաստանից արտագաղթի ծավալների աննախադեպ աճը, ասել է.

–Ես կարող եմ ասել, որ էն աժիոտաժը, որ կա հարցի վերաբերյալ, արհեստական է: Այդպիսի ծավալների արտագաղթ չկա Հայաստանից: Ինչի՞ հիման վրա ենք ասում: Միգրանտը առաջին հերթին պետք է լինի ուղևոր, չէ՞։ Հիմա մենք համեմատում ենք 2010թ. ուղևորահոսքերի ծավալները 2009թ. հետ, ապա մեկնողների և ժամանողների տարբերությունը կազմել է 25 000–ից ավելի, իսկ 2009թ. եղել է 29 000–ից մի քիչ ավելի: Այսինքն ավելացել է 3-4 հազարով: Նման թվերի պարագայում ասել, թե Հայաստանը դատարկվում է կամ հայաթափվում է, հարիր չէ,–մեկնաբանել է Գագիկ Եգանյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը