Լրահոս

08.04.2011 15:28


Լույս է տեսել Բակուր Կարապետյանի «Նեռը իմ մեջ» վեպը

Լույս է տեսել  Բակուր Կարապետյանի «Նեռը իմ մեջ» վեպը

Լույս է տեսել արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Նեռը իմ մեջ» վեպը: Հեղինակի խոսքով՝  վեպի նյութն այսօրվա կյանքն է՝ իր բազմակողմանի դրսևորումներով:

Գլխավոր հերոսը երկատվում է. մեկը շարունակում է ապրել գրողի սովորական կյանքով` գրի առնելով երկրորդի տեսածը, մյուսը հետևում է երկրում տեղի ունեցող գաղտնի իրադարձություններին, մասնակցում մոլորակի գաղտնի կառավարությունների տիեզերական ժողովներին։

–Ես այս գրքում ներազգային խդիրներից փորձում եմ գալ գլոբալ խնդիրներին, աշխահին հուզող  խնդիրներին,–ասել է Բակուր  Կարապետյանը։

Գիրքը  տպագրվել է պետական աջակցությամբ՝  500 օրինակով, որի ո՛չ վաճառքից, ո՛չ էլ այլ հարցերից տեղյակ չէ անձամբ հեղինակը՝ Բակուր  Կարապետյանը, քանի որ պետական աջակցությամբ տպագրված գրքերի համար հեղինակը ո՛չ հոնորար է ստանում, ո՛չ էլ վաճառքից է տեղյակ լինում:

Շնորհանդես–ասուլիսի ժամանակ ներկա Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը ասել է, թե ինքը  վեպը շատ հաջողված գործ է համարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը