Աշխարհ

03.08.2020 11:35


Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 5․700-ը

Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 5․700-ը

Թուրքիայում օգոստոսի 2-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 15 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 40․247 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 987 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 978 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 216.494 մարդ, իսկ 582 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 232․856 և մահվան 5․728 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 885.916-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը