Աշխարհ

03.08.2020 10:39


Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ (լուսանկար)

Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ (լուսանկար)

Հանգուցյալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրն ամուսնացել է։ 18-ամյա Դինա Նեմցովան ու նրա ընտրյալը՝ Դմիտրի Մաթևոսովը, ծրագրում էին ամուսնանալ հաջորդ տարի, բայց որոշել են շտապել։

Ուրախալի իրադարձության մասին անձնական միկրոբլոգում հայտնել է քաղաքական գործչի նախկին ընտրյալը՝ լրագրող Եկատերինա Օդինցովան։ Նա հրապարակել է դստեր լուսանկարն ու շնորհավորել։ «Դինա և Դիմիտրի, շնորհավորում եմ օրինական ամուսնության առիթով։ Երջանիկ եղեք, իմ երեխաներ»,-նշել է Օդինցովան։

Ավելի վաղ Բորիս Նեմցովի դուստրը նշել է, որ վաղ ամուսնության հարցում ոչ մի սարսափելի բան չի տեսնում։ Դինա Նեմցովան հայտնել է, որ վստահ է սիրելիի ընտրության հարցում։

Աղբյուրը՝ style.news.am

Ի դեպ, Դմիտրին և Դինան միասին են արդեն երեք տարի։ Մաթևոսովը Նեմցովային առաջարկություն է արել հունիսին։ Երիտասարդները նույնիսկ չէին քննարկում միասին ապրելու հնարավորությունը։ Հարսնացուն խիստ դաստիարակություն է ստացել և չէր կարող տեղափոխվել սիրելիի բնակարան առանց անձնագրում կնիքի։

Այս խորագրի վերջին նյութերը