Լրահոս

08.04.2011 15:06


Լևոն Անանյան. «Վերջին մի քանի տարիներին երկրում նկատվում է բեկում ընթերցանության ճգնաժամը հաղթահարելու առումով»

Լևոն Անանյան. «Վերջին մի քանի տարիներին երկրում նկատվում է բեկում ընթերցանության ճգնաժամը հաղթահարելու առումով»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, խոսլով հայկական արդի արձակի մասին, ասել է, թե ժամանակակից հայ արձակը մի նոր  վերածնունդ է ապրում։

Այսօր  գրականաության մեջ արձակի տարբեր ճյուղերի զարգացման  տենդենցներ կան։ Տեսնում  ենք եվրոպական վեպի սկզբնավորումն՝ ի դեմս Ալեքսանդր  Թոփչյանի, տեսնում ենք, որ Ցեղասապանության՝ Եղեռնի,  թեման, այդ ազգային վշտի թեման այլևս անխոցելի է։ Նկատի ունեմ, որ պետական մրցանակի արժանացավ Վահագն Գրիգորյանի «Ժամանակի  գետը» վեպը,–ընդգծել է նա։

Հարցին, թե արդյո՞ք այդ վերածնունդ ապրող գրական վեպը հասանելի է ընթերցողին, ինչպիսի՞ն է  գրող–ընթերցող կապն այսօր՝ Լևոն Անանյանը պատասխանել է, թե դա ամենախոցելի հարցն է։

–Այո՛, կա գրականություն,  այդ գրականությունը  տպագրվու մ է և այն պետք է ընթերցվի։ Ոչ մի գրող չի գրում, որ ինքը  ընթերցի։ Վերջին մի քանի տարիներին երկրում նկատվում է բեկում ընթերցանության ճգնաժամը հաղթահարելու առումով։ Մի քիչ շատ ասացինք չե՛նք կարդում, չե՛նք կրադում և դա էլ դառնում է մի տեսակ ախտանիշ, ապա նաև վահան, թե դե եթե ոչ ոք չի կարդում՝  ես ինչու՞  պետք է կարդամ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը