Լրահոս

08.04.2011 15:10


Սոս Սարգսյանն Արմեն Ջիգարխանյանին միմոս(ծաղրածու) և դավաճան է անվանել

Սոս Սարգսյանն Արմեն Ջիգարխանյանին միմոս(ծաղրածու) և դավաճան է անվանել

Ռուսաստանի «Երկրամաս» կայքին տված հարցազրույցում ԽՍՀՄ ժողովրդական դերասան, «Համազգային թատրոնի» ղեկավար Սոս Սարգսյանը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ ռուսաստանաբնակ դերասան Արմեն Ջիգարխանյանի հայտարարությունները, ասել է.

«Իմաստուն միմոսի պատյանը հագնելով՝ Արմեն Ջիգարխանյանն ինքն էլ չգիտի, թե ի՞նչ է խոսում: Կարծում եմ՝  մարդը չպետք է կորցնի իր արմատները, դավաճանի հոր ու մոր արյունը, որովհետև դավաճանությունը բոլոր ժամանակներում պատժվել է»:

Սոս Սարգսյանի քննադատել է նաև ՀՀ իշխանություններին՝ ասելով, որ գործող իշխանությունը ինչպես որ հարկն է, չի գնահատում արվեստի դերը հանրության կյանքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը