Լրահոս

08.04.2011 14:49


Գագիկ Մելիքյան. «Այդ քննարկումներն ընդհանրապես Չավուշօղլուի իրավունքներից դուրս են»

Գագիկ Մելիքյան. «Այդ քննարկումներն ընդհանրապես Չավուշօղլուի իրավունքներից դուրս են»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ Ստեփանակերտ–Երևան չվերթի իրականացումը բավական խելացի քայլ է, և դա կապահովի ԼՂՀ անկախությունը։ Այս համատեքստում նա ճիշտ է համարել նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե առաջին չվերթին ինքը՝ նախագահն է լինելու առաջին ուղևորը։

Այն խոսակցությունները, որ կապված են չվերթը հետաձգելու հետ, կարծում եմ՝ դրանք ընդամենը տեխնիկական բնույթ ունեն, և առաջիկայում դրանք լուծելուց հետ չվերթներն անմիջապես կիրականացվեն։ Դա մեր արտաքին քաղաքականության համար շատ լուրջ քայլ է,– ասել է նա։

Նա ընդգծել է, որ այդ քայլն այնքան լուրջ է, որ նույնիսկ ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն է անդրադարձել այդ հարցին.

Մևլութ էֆենդին իրեն երբեք չպատկերացրեց այդ պաշտոնում՝ որպես ԵԽԽՎ նախագահ։ Նա իրեն միշտ համարում է ադրբեջանական կամ թուրքական լոբբիի ներկայացուցիչ ԵԽԽվ–ում և ցանկանում է ընդամենը իրականացնել վերջիններիս նպատակները։ Հայտարարում է, թե ինքն այդ հարցով անպայման առաջարկությունը ստանալու դեպքում քննարկումներ կնախաձեռնի ԵԽԽՎ–ում։ Կարծում եմ, որ այդ քննարկումներն ընդհանրապես իր իրավունքներից դուրս են, և ինքը քաղավիացիայի պաշտոնյա չէ,–ընդգծել է Գ. Մելիքյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը