Աշխարհ

01.08.2020 17:51


«Համավարակի հետևանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ»․ ԱՀԿ ղեկավար

«Համավարակի հետևանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ»․ ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքնեը տասնամյակներ շարունակ զգացվելու են, գրում է bbc.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման ռեկորդային տեմպեր են գրանցվել․ այսպես՝ համավարակի դեմ պայքարի համար Անգլիայի հյուսիսային հատվածում բրիտանական կառավարությունը հանկարծակի կարանտինային ռեժիմ է սահմանել՝ որը ավելի քան 4 միլիոն մարդու վրա է «տարածվելու»։ Նշվում է, որ հիմնականում Մանչեսթրի և դրա հարակից շրջաններում մարդկանց արգելվում է անգամ այգիներում հանդիպել։

Հիվանդության տարածման տեմպերի ռեկորդային աճ է գրանցվում նաև Ֆիլիպիններում, Լեհաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Վիետնամում։

«Համավարակն առողջապահության ոլորտում այնպիսի մի ճգնաժամ է, որը հարյուրամյակը մեկ է տեղի ունենում և դրա հետևանքները տասնամյակներ շարունակ զգացվում են»,-հայտարարել է Գեբրեյսուսը՝ ԱՀԿ հանձնաժողովի նիստի ժամանակ խոսելով համավարակի հետևանքների մասին։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ աշխարհում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 17,7 միլիոն դեպք, որից 683 389-ը՝ մահվան ելքով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը