Լրահոս

08.04.2011 14:16


ԺԿ քաղխորհրդի նախագահ. «ՀԱԿ–ԺԿ համագործակցություն հնարավոր չէ»

«Ժողովրդական» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանն այսօրվա ասուլիսում միտք է հայտնել, թե Լևոն Տեր–Պետրոսյանը ոչ թե շախմատ է խաղում, այլ շաշկի, որտեղ «մինչ այս մի քանի հոգու «ժեռտվա» տվեց, մի քանի հոգու էլ «ֆուկ» կանի»։

–Չենք համագործակցի անարդար ուժի հետ։ Հնարավոր չէ,–ընդգծել է նա՝ անդրադառնալով ՀԱԿ–ի հետ հնարավոր համագործակցությանը։

Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, բանախոսը նշել է, որ «Ժառանգության» հետ բանակցություններն ընթաքցքի մեջ են։

Մենք կհամագործակցենք բոլոր այն առողջ ուժերի հետ, որոնք ազնիվ ճանապարհով ցանկանում են, որ մեր երկրում լինի արդարություն և օրենք,–ասել է ԺԿ քաղխորհրդի նախագահը։

Իրական ընդդիմություն համարելով միայն «Ժողովրդական» կուսակցությանը՝ Ա. Հարությունյանը նշել է, թե իրենք պայքարում են և՛ իշխանության, և՛ այն ուժերի դեմ, որոնք խաղ են խաղում։

Անդրադառնալով ՀԱԿ այսօրվա հանրահավաքին՝ բանախոսը նշել է, թե ժողովրդին նորից տուն կուղարկեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը