Լրահոս

01.08.2020 11:29


Կորոնավիրուսից մահացած 11 քաղաքացիներից ամենաերիտասարդը 43 տարեկան է, տարեցը՝ 87․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 11 քաղաքացիներից ամենաերիտասարդը 43 տարեկան է, տարեցը՝ 87․ ԱՆ

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այս խորագրի վերջին նյութերը