ՀՀԿ–ական. «Եվ դուք հավատում եք, որ 200 հազ. մարդ կհավաքվի, իշխանություններն էլ կհեռանան, հա՞»
«Ինչպե՞ս կվերաբերվի իշխանությունը ընդդիմադիր նոր ճակատի ստեղծմանը» հարցին ի պատասխան՝ «Հենարան» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել է.
–Իշխանությունը ցանկացած ճակատի ստեղծմանը վերաբերվում է դրականորեն, և եթե ինչ–որ քաղաքական ուժեր կարողանում են իրենց համար խմբավորումներ, դաշինքներ ձևավորել ու դրանցով գնալ առաջիկա ընտրություններին, ես դա բացարձակ բնական եմ համարում քաղաքականության մեջ և որևէ խնդիր չեմ տեսնում դրա մեջ։
Իշխանություն–ընդդիմություն համագործակցությանն անդրադառնալով՝ նա նշել է, թե ինքը համագործակցության եզրեր տեսնում է բոլոր քաղաքական ուժերի միջև և կարծում է, որ դա դրական ազդեցություն կարող է ունենալ ՀՀ ներքաղաքական վիճակի վրա։
–Որևէ մեկը չի բացառում, որ իշխանության և ընդդիմության միջև քաղաքական եզրերը կամ քաղաքական կամուրջներն այրված են, և դա տեղի չպետք է ունենա, կամ որ դա ընդհանրապես խիստ բացասական երևույթ է։ Ընդհակառակը, դա բավական դրական երևույթ է,–ասել է Գ. Մելիքյանն ու հավելել, որ համագործակցությունը տեսնում է ցանկացած ձևի մեջ՝ տնտեսական, սոցիալական առաջարկությունների և այլն։ Նման համագործակցություն, նրա խոսքերով, խորհրդարանական ընդդիմության հետ իրականացվում է։
ՀԱԿ հանրահավաքի մեջ որևէ վճռորոշ բան Գագիկ Մելիքյանը չի տեսնում, իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ ներկայացուցիչների հայտարարությանը, թե 200 հազ. մարդ հավաքվելու դեպքում իշխանությունները կհեռանան, նա ասել է.
–Եվ դուք հավատում եք, որ 200 հազ. մարդ կհավաքվի, իշխանություններն էլ անպայման պետք է հեռանան, հա՞։ Ես դա կբնորոշեի որպես ժողովրդին հավաքելու հերթական արկածախնդիր առաջարկություն։

7or.am