Լրահոս

08.04.2011 13:56


Արտակ Հարությունյան. «Պայքարը պետք է թելադրի ժողովուրդը»

Այսօր լրագրողների հետ իր անդրանիկ հանդիպումն է ունեցել «Ժողովրդական» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը։ Նա նշել է, թե երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում չեն նկատել, որ քաղաքացին զգա, թե ինքն ապրում է ազատ, անկախ և բարեկեցիկ երկրում, որի պատճառով էլ այսօր մեծ արտագաղթ կա։

Անկախության առաջին տարիներից ժողովուրդը հայտնվել էր մթի ու ցրտի ճիրաններում, իսկ իշխանությունը կողոպտում էր գործարաններն ու ժողովրդին՝ պատճառաբանելով պատերազմական իրավիճակով,–ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, թե այսօրվա իշխանություններն աշխատում են այն նույն ոճով ու համակարգում, ինչ ստեղծվել է քսան տարի առաջ։

Նա ընդգծել է, որ ժողովրդի հետ միասին պայքարելու են մինչև վերջ, որպեսզի երկրում իշխի արդարությունն ու օրենքը, և ժողովուրդն ապրի բարեկեցիկ ու ապահով պայմաններում։

Պայքարը պետք է թելադրի ժողովուրդը, քանի որ ժողովրդի հավաքական ուժը ավելի գիտակից է,–ասել է ԺԿ քաղխորհրդի նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը