Հարցազրույց

31.07.2020 22:16


Ռուսաստանը բանի տեղ չի դնում Նիկոլ Փաշինյանին․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Ռուսաստանը բանի տեղ չի դնում Նիկոլ Փաշինյանին․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ անակնկալ չէին, սակայն չեմ կարծում, որ այս պահին կարելի է խոսել լայնածավալ պատերազմի մասին, բայց պարզ է, որ Թուրքիան Հայաստանին դիտում է որպես բարիեր և հարմար պահի իրենք կանցնեն կոնկրետ գործողությունների։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ հակառակորդն իր ծրագրերի բարձրաձայնման հարցում անկեղծ է․ «Պատահական չէ, որ Ադրբեջանն ասում է՝ իրենք տարածաշրջանում ունենալու են մեր երկրի փոխարեն թուրքալեզու մի երկիր, սակայն դա զառանցանք է»։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ Հայաստանը թե՛ Ապրիլյան պատերազմին, թե՛ Տավուշի ռազմական ավանտյուրայում միայնակ է եղել Ադրբեջանի դեմ․ «Տավուշյան դեպքերի պարտությունը Թուրքիան Ադրբեջանի պարտությունը դիտարկում է որպես իր պարտություն և իրենք կփորձեն բալանսը վերականգնել, որովհետև ամեն մի պարտություն Ալիևին կանգնեցնում է իր իշխանությունից հեռանալու փաստի առաջ»։

Ռուբեն Հակոբյանը վստահ է՝ այն պահին, երբ Ալիևը վստահ լինի, որ կարող է հաղթանակ գրանցել, նա կգնա իր ծրագրերի իրականացմանը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Ռուբեն Հակոբյանը նշել է․ «Որևէ մեկը չի կարող խախտել հայ-ռուսական հարաբերությունները և դա առաջին հերթին վերաբերվում է Նիկոլ Փաշինանին։ Վատ եմ զգում, բայց Ռուսաստանը բանի տեղ չի դնում Նիկոլ Փաշինյանին և պատահական չէ, որ Արցախի հարցը Պուտինը քննարկում է Էրդողանի հետ և այդ քննարկմանը բացակայում է Փաշինյանը»։

Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանում չեն մոռանում, որ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը «Ապրիլյան պատերազմում» Ադրբեջանին օժանդակելու մեջ մեղադրել է Պուտինին, որի համար ճիշտ է՝ ներողություն է խնդրել Պուտինից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը