ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի /ԱԳԳԾ/ 2010թ. եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի /ՊՎԳ/ փաստաթղթերի գնահատման, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2011-2012թթ. փաստաթղթի քննարկման նպատակով ապրիլի 4-9-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:
Քառօրյա ակտիվ քննարկումներից եւ հանդիպումներից հետո ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ եւ ՊՎԳ փաստաթղթերի գնահատման նախնական արդյունքները:
Արձանագրվեց այն առաջընթացը, որը գրանցվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին եւ հիմնական առաջնահերթություններին: