Մեծարգո նախագահ, հարգելի Սերժ Սարգսյան
Այս նամակով թույլ տվեք Ձեր ուշադրությանը ներկայացնել մի ֆիլմ, որը գրված է հանուն Ղարաբաղի ճանաչման, եւ որն անպայման կծառայի իր գլխավոր նպատակին, երբ ստանա Ձեր հովանավորությունն ու աջակցությունը:
Այսօր աշխարհի ժողովուրդները Ղարաբաղի մասին կամ չգիտեն, կամ էլ գիտեն սխալ եւ խեղաթյուրված: Ցավոք ադրբեջանի հակահայկական պրոպոգանդան շատ ուժեղ է, որն էլ նպաստում է Ղարաբաղի մասին ճշմարտությունը խեղաթյուրված տարածելուն:
2010-ին «Ժառանգ» ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Թուրքիայի և Ադրբեջանի պատրաստած ֆիլմերը, որոնցով հակահայ քարոզչություն է իրականացվում, հասնում են մի քանի հարյուրի: Այդ ֆիլմերում հայերը ներկայացվում են որպես քոչվորներ, նենգ ու արյունարբու ահաբեկիչներ: Նման ֆիլմեր պատրաստելու համար մեր հակառակորդը հսկայական գումարներ է ծախսում: 2009-ին Ադրբեջանում ֆինանսական հսկայական միջոցներով նկարահանվել է«Ադրբեջանը Ղարաբաղ է ֆիլմը» , որում նշվում է.«Հայ ես, թե սատանա, իմացիր, որ Ղարաբաղը Ադրբեջանն է: Հայերը քոչվոր են եղել, մեր հողում հայրենիք են ստեղծել»: Մեզ համար, իհարկե, ադրբեջանական ֆիլմերը զավեշտալի են, բայց դրանք պետք է այդպիսին լինեն նաև միջազգային հանրության համար:Մեր ազգին այսօր պետք են Ղարաբաղի մասին պատմող լուրջ, մեծածավալ, պատմական ֆիլմեր, այլ ոչ թե սերիաներ: Եթե պետք է ֆիլմ նկարենք, որպեսզի մենք մեզ նայենք` իմաստ չունի: Պետք է այնպես անենք, որ աշխարհն էլ մեր պատմությունը լավ իմանա եւ իմանա ճշմարտությունը: Պատերազմի մասին կարող են եւ իրավունք ունեն խոսել , ցուցադրել նրանք, ովքեր տեսել են այդ պատերազմը: “Թեկուզ” ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները ապրել ու պայքարել են Ղարաբաղում եւ գիտեն “պատերազմ” բառի ողջ իմաստը:
Ֆիլմում նկարահանվելու են հայտնի դերասաններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից եւ արտերկրից: Արդեն ձեռք են բերվեն նախնական պայմանավորվածությունները: Ֆիլմի նկարահանումները կիրականացվեն գեղարվեստական ֆիլմերի համար նախատեսված ժամանակակից կինոտեխնիկայով:Մեծարգո Նախագահ, Դուք այն անհատականությունն եք, ով անկախ ամեն մի դժվարությունից, միշտ եղել է առաջին գծում` պատերազմի դաշտում , հրամանատարական կազմում , նորօրյա Արցախի ու Հայաստանի շենացման գործում, քաղաքականություն կերտելիս, ամեն-ամեն տեղ, ուր պետք է նվիրում, սառը դատողություն ու անսպառ հայրենասիրություն: Դուք կարողանում եք կտրուկ խոսք ասել մեր հակառակորդներին եւ դա անթաքույց հպարտություն է առաջացնում մեզ` ղարաբաղցիներիս մոտ:
Մենք` «Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներս, դիմում ենք Ձեզ խնդրանքով աջակցել ֆիլմի ստեղծմանը: Խնդրում ենք ի մի հավաքել հայրենասեր հայերին այս հայրենասիրական ու Ղարաբաղի համար շատ կարեւոր նախագծի շուրջ:
Շնորհակալություն:
«Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական կազմ
Հեռ. +37455235550. +37496025550. +37494245550, 37496036652
«Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խումբը դիմել է Սերժ Սարգսյանին
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
«Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի անունից
Մեծարգո նախագահ, հարգելի Սերժ Սարգսյան Այս նամակով թույլ տվեք Ձեր ուշադրությանը ներկայացնել մի ֆիլմ, որը գրված է հանուն Ղարաբաղի ճանաչման, եւ որն անպայման կծառայի իր գլխավոր նպատակին, երբ ստանա Ձեր հովանավորությունն ու աջակցությունը: Այսօր աշխարհի ժողովուրդները Ղարաբաղի մասին կամ չգիտեն, կամ էլ գիտեն սխալ եւ խեղաթյուրված: Ցավոք ադրբեջանի հակահայկական պրոպոգանդան շատ ուժեղ է, որն էլ նպաստում է Ղարաբաղի մասին ճշմարտությունը խեղաթյուրված տարածելուն: 2010-ին «Ժառանգ» ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Թուրքիայի և Ադրբեջանի պատրաստած ֆիլմերը, որոնցով հակահայ քարոզչություն է իրականացվում, հասնում են մի քանի հարյուրի: Այդ ֆիլմերում հայերը ներկայացվում են որպես քոչվորներ, նենգ ու արյունարբու ահաբեկիչներ: Նման ֆիլմեր պատրաստելու համար մեր հակառակորդը հսկայական գումարներ է ծախսում: 2009-ին Ադրբեջանում ֆինանսական հսկայական միջոցներով նկարահանվել է«Ադրբեջանը Ղարաբաղ է ֆիլմը» , որում նշվում է.«Հայ ես, թե սատանա, իմացիր, որ Ղարաբաղը Ադրբեջանն է: Հայերը քոչվոր են եղել, մեր հողում հայրենիք են ստեղծել»: Մեզ համար, իհարկե, ադրբեջանական ֆիլմերը զավեշտալի են, բայց դրանք պետք է այդպիսին լինեն նաև միջազգային հանրության համար:Մեր ազգին այսօր պետք են Ղարաբաղի մասին պատմող լուրջ, մեծածավալ, պատմական ֆիլմեր, այլ ոչ թե սերիաներ: Եթե պետք է ֆիլմ նկարենք, որպեսզի մենք մեզ նայենք` իմաստ չունի: Պետք է այնպես անենք, որ աշխարհն էլ մեր պատմությունը լավ իմանա եւ իմանա ճշմարտությունը: Պատերազմի մասին կարող են եւ իրավունք ունեն խոսել , ցուցադրել նրանք, ովքեր տեսել են այդ պատերազմը: “Թեկուզ” ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները ապրել ու պայքարել են Ղարաբաղում եւ գիտեն “պատերազմ” բառի ողջ իմաստը: Ֆիլմում նկարահանվելու են հայտնի դերասաններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից եւ արտերկրից: Արդեն ձեռք են բերվեն նախնական պայմանավորվածությունները: Ֆիլմի նկարահանումները կիրականացվեն գեղարվեստական ֆիլմերի համար նախատեսված ժամանակակից կինոտեխնիկայով:Մեծարգո Նախագահ, Դուք այն անհատականությունն եք, ով անկախ ամեն մի դժվարությունից, միշտ եղել է առաջին գծում` պատերազմի դաշտում , հրամանատարական կազմում , նորօրյա Արցախի ու Հայաստանի շենացման գործում, քաղաքականություն կերտելիս, ամեն-ամեն տեղ, ուր պետք է նվիրում, սառը դատողություն ու անսպառ հայրենասիրություն: Դուք կարողանում եք կտրուկ խոսք ասել մեր հակառակորդներին եւ դա անթաքույց հպարտություն է առաջացնում մեզ` ղարաբաղցիներիս մոտ: Մենք` «Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներս, դիմում ենք Ձեզ խնդրանքով աջակցել ֆիլմի ստեղծմանը: Խնդրում ենք ի մի հավաքել հայրենասեր հայերին այս հայրենասիրական ու Ղարաբաղի համար շատ կարեւոր նախագծի շուրջ: Շնորհակալություն: «Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական կազմ Հեռ. +37455235550. +37496025550. +37494245550, 37496036652