«Խնդրում եմ, բավական է». Նատալյա Եփրիկյանը կրկին զվարճանում է Հայաստանում
Comedy Woman հանրահայտ շոուի հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը կրկին Հայաստանում է։ Նա Instagram–ի իր էջում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է զվարճանում երկրի տարբեր հատվածներում։
Նատալյան հասցրել է ռաֆթինգով զբաղվել Դիլիջանում։ Լուսանկարում Եփրիկյանը հայ դերասան Արսեն Գրիգորյանի հետ է, որը, դատելով վերջին գրառումներից, նրա լավ ընկերն է դարձել։ Ի դեպ, այդ մասին է վկայում նաև լուսանկարին կից արված գրառումը. «Երազանքի թիմ»։
Եփրիկյանի հետևորդներին դուր են եկել լուսանկարները։ Նրա գրառմանն արձագանքել է նաև դերասանուհի Կատյա Վարնավան։
«Տուն վերադարձիր։ Խնդրում եմ քեզ, բավական է»,-գրել է ընկերուհին։
Սակայն Նատալյան չի սահմանափակվել ռաֆթինգով ևորոշել է ադրենալինը բարձրացնել զիփլայնով։ Դրա համար նա այցելել է հայտնի Ենոքավան, կրկին լուսանկարվել և անհասկանալի «նկարագրություններ» ու հեշթեգեր կցել բոլոր լուսանկարներին. «էէէ... մմմմ... փֆֆ... բլ... մդա...», #բոլորսահմաններնանցելեմ։
««Ատոմային աղջիկ», «Լեռներ է գնացել», «Միայն այնտեղ հասնելն արդեն էքստրիմ է», «Խղճա մեզ, վերադարձիր», «Նա այլևս Մոսկվա չի վերադառնա»»,-գրել են բաժանորդները։
Սակայն անվախ Եփրիկյանը ոչնչի առաջ չի կանգնում։ Նա հասել է Իջևան ու ձի հեծնել։ Նույնիսկ ճանճերը նրան չեն վախեցրել. նա կատակել է այդ թեմայով ու զվարճալի լուսանկար հրապարակել. «Այժմ միայն մոծակներից եմ վախենում»։
Ի դեպ, բոլոր գրառումների ու լուսանկարների կողքին կա #Հայաստան հեշթեգը։
Կարանտինի և Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բացակայության ժամանակ Եփրիկյանը գրեթե մեկ ամիս անցկացրեց Հայաստանում` հրապարակելով իր ճանապարհորդության լուսանկարները։ Որոշ ժամանակ նա Վրաստանում էր, իսկ հիմա, ըստ ամենայնի, վերադարձել է։ Ինչպես է Եփրիկյանին հաջողվում շրջագայել փակ սահմաններով` դեռ հայտնի չէ։
Նատալյա Եփրիկյանը հումորի ժանրում ստեղծագործող արտիստ է և հեռուստապրոդյուսեր։ Ծնվել է վրացահայերի ընտանիքում։ Նախկինում Նատալյան ՈւՀԱ-ի «Մեգապոլիս» թիմի առաջնորդներից է եղել։
«Խնդրում եմ, բավական է». Նատալյա Եփրիկյանը կրկին զվարճանում է Հայաստանում
Comedy Woman հանրահայտ շոուի հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը կրկին Հայաստանում է։ Նա Instagram–ի իր էջում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է զվարճանում երկրի տարբեր հատվածներում։
Նատալյան հասցրել է ռաֆթինգով զբաղվել Դիլիջանում։ Լուսանկարում Եփրիկյանը հայ դերասան Արսեն Գրիգորյանի հետ է, որը, դատելով վերջին գրառումներից, նրա լավ ընկերն է դարձել։ Ի դեպ, այդ մասին է վկայում նաև լուսանկարին կից արված գրառումը. «Երազանքի թիմ»։
Եփրիկյանի հետևորդներին դուր են եկել լուսանկարները։ Նրա գրառմանն արձագանքել է նաև դերասանուհի Կատյա Վարնավան։
«Տուն վերադարձիր։ Խնդրում եմ քեզ, բավական է»,-գրել է ընկերուհին։
Սակայն Նատալյան չի սահմանափակվել ռաֆթինգով և որոշել է ադրենալինը բարձրացնել զիփլայնով։ Դրա համար նա այցելել է հայտնի Ենոքավան, կրկին լուսանկարվել և անհասկանալի «նկարագրություններ» ու հեշթեգեր կցել բոլոր լուսանկարներին. «էէէ... մմմմ... փֆֆ... բլ... մդա...», #բոլորսահմաններնանցելեմ։
««Ատոմային աղջիկ», «Լեռներ է գնացել», «Միայն այնտեղ հասնելն արդեն էքստրիմ է», «Խղճա մեզ, վերադարձիր», «Նա այլևս Մոսկվա չի վերադառնա»»,-գրել են բաժանորդները։
Սակայն անվախ Եփրիկյանը ոչնչի առաջ չի կանգնում։ Նա հասել է Իջևան ու ձի հեծնել։ Նույնիսկ ճանճերը նրան չեն վախեցրել. նա կատակել է այդ թեմայով ու զվարճալի լուսանկար հրապարակել. «Այժմ միայն մոծակներից եմ վախենում»։
Ի դեպ, բոլոր գրառումների ու լուսանկարների կողքին կա #Հայաստան հեշթեգը։
Կարանտինի և Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բացակայության ժամանակ Եփրիկյանը գրեթե մեկ ամիս անցկացրեց Հայաստանում` հրապարակելով իր ճանապարհորդության լուսանկարները։ Որոշ ժամանակ նա Վրաստանում էր, իսկ հիմա, ըստ ամենայնի, վերադարձել է։ Ինչպես է Եփրիկյանին հաջողվում շրջագայել փակ սահմաններով` դեռ հայտնի չէ։
Նատալյա Եփրիկյանը հումորի ժանրում ստեղծագործող արտիստ է և հեռուստապրոդյուսեր։ Ծնվել է վրացահայերի ընտանիքում։ Նախկինում Նատալյան ՈւՀԱ-ի «Մեգապոլիս» թիմի առաջնորդներից է եղել։
Աղբյուրը՝ armeniasputnik.am