Լրահոս

08.04.2011 12:30


Գագիկ Մելիքյան. «ՀԱԿ–ը երբ ուզում է, մտնում է, երբ ուզում է, դուրս է գալիս Ազատության հրապարակից»

Գագիկ Մելիքյան. «ՀԱԿ–ը երբ ուզում է, մտնում է, երբ ուզում է, դուրս է գալիս Ազատության հրապարակից»

Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8–ի հանրահավաքը կլինի հերթականը։ Հանրահավաքից  շրջադարձային որևէ լուրջ առաջարկություն, որևէ լուրջ քայլ ես չեմ սպասում,–«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակ ՀԱԿ–ի մտնել–չմտնելուն, Գ. Մելիքյանն ընդգծել է, որ չի կարծում, թե այս  հրապարակը դարձել է մի չափանիշ, որի «գրավելը կամ ծանր մարտական գործողություններից հետո նվաճելը լուրջ փոփոխություն կարող է առաջացնել ընդդիմադիր դաշտում».

Որևէ մեկը Ազատության հրապարակը ծանր մարտական զենքերով չի էլ պաշտպանում։ Մեր ժողովուրդը միշտ էլ, երբ ցանկացել է, Ազատության հրապարակ մտնում և դուրս է գալիս։ Ո՞վ է նրանց արգելում Ազատության հրապարակ մտնել կամ դուրս գալ։ Արգելելու որևէ խնդիր չկա, եթե դրանք իրենց մեջ հակաօրինական քայլեր չեն պարունակում։ Երբ ուզում են, մտնում են, երբ ուզում են, դուրս են գալիս, ո՞վ է արգելում ՀԱԿ–ին,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը