Ըստ ՀՀԿ–ականի՝ ընդդիմությունը սովորել է քաղաքակիրթ ձևով հանրահավաքներ անցկացնել
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ–ական Ռաֆիկ Պետրոսյանի համոզմամբ՝ այսօր ՀԱԿ հանրահավաքից հետո որևէ արտառոց բան տեղի չի ունենա։
–Անցած անգամ էլ մեծաքանակ ժողովուրդ կար, բայց որևէ էքսցես տեղի չունեցավ, որովհետև և՛ ոստիականությունն է արդեն սովորել քաղաքակիրթ ձևով հսկելու, չխանգարելու, անտեղի դիտողություններ չանելու, և՛ նաև ընդդիմությունը սովորել է քաղաքակիրթ ձևով անցկացնել։ Ինձ թվում է՝ ոչ մի արտառոց բան չի կարող լինել,–«7օր»-ին ասել է Ռ. Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է մարտի 17–ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանի հնչեցրած հայտարարությանը, թե Ազատության հրապարակ ցուցարարների մուտք գործելն իշխանություն-հասարակություն կայացած քաղաքական գործարք է, Ռ. Պետրոսյանի խոսքերով՝ հնարավոր չէ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ գործարքի մեջ մտնել։
–Նրանք միայն իշխանություն են ուզում, ո՞նց կարող են իշխանությունների հետ գործարքի մեջ մտնել,–պնդել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am