Բելառուսի նախագահի կին թեկնածուի աջակցությանն ուղղված ակցիային մասնակցել է առնվազն 63 000 մարդ. իրավապաշտպաններ (տեսանյութ, լուսանկար)
Մինսկում Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի աջակցությանն ուղղված ցույցին մասնակցել է ամենաքիչը 63 000 մարդ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Գարուն» իրավապաշտպան կազմակերպությանը:
Ակցիայի մասնակիցների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա:
Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 9-ին, նախընտրական քարոզարշավը սկսվել է հուլիսի 14-ին և կտևի մինչև օգոստոսի 8-ը ներառյալ:
Forbes պարբերականը տեղեկացրել էր այս ակցիային 34 000 մարդու ներկա գտնվելու մասին: Այս հանրահավաքը մարդաշատության առումով ռեկորդային է անվանվել:

Աղբյուրը՝ tert.am