Լրահոս

08.04.2011 11:43


Մայրության և գեղեցկության օրը Մոսկվայում բացվել է երիտասարդ հայ գեղանկարիչների ցուցահանդեսը

Մայրության և գեղեցկության օրը Մոսկվայում բացվել է երիտասարդ հայ գեղանկարիչների ցուցահանդեսը

Նախօրեին` Մայրության եւ գեղեցկության օրը, Մոսկվայի «Երեւան Պլազա» կենտրոնում տեղի ունեցավ ռուսաստանաբնակ երիտասարդ հայ գեղանկարիչների «Գեղեցկությունից մինչ խենթություն» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված են հայազգի 17 նկարիչների մոտ 50 աշխատանքներ:

Բացման արարողությանը ներկա են եղել արվեստի եւ մշակույթի գործիչներ, դիվանագետներ, ռուսական սփյուռքի հայ բիզնես-էլիտայի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը եւ բաց կլինի ամեն օր ժամը 10-ից 22-ը:

Այս խորագրի վերջին նյութերը