Լրահոս

08.04.2011 11:34


Քադաֆիի սառեցված ակտիվները կուղղվեն Լիբիային տրամադրվող մարդասիրական օգնությանը

Քադաֆիի սառեցված ակտիվները կուղղվեն Լիբիային տրամադրվող մարդասիրական օգնությանը

«ՌԲԿ»–ն գրում է, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Լիբիայի քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունների համար մեղադրվող լիբիական իշխանությունների ֆինանսական ակտիվների մի մասը երկրին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ծախսերը փակելու նպատակով օգտագործելու հնարավորությունը։

Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դեյվիդ Քոենը՝ նշելով, թե խոսք անգամ չի կարող լինել այդ ակտիվները վերադարձնելու մասին Քադաֆիին ու նրանց, ովքեր այժմ գտնվում են իշխանության ղեկին։ Նրա խոսքերով՝ ներկա պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանով սառեցված հաշիվների ընդհանուր ծավալը կազմում է 34 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 26–ին Օբաման հրամանագիր էր ստորագրել, որով սառեցվում էին Քադաֆիին ու նրա զավակներին, ինչպես նաև Լիբիայի կառավարությանը և այլ պետական կառույցներին պատկանող ակտիվները։

Այս խորագրի վերջին նյութերը