Բուլղարիայում հակակառավարական ցույցերի մասնակիցներն արգելափակել են մայրաքաղաքի կենտրոնում երթևեկությունը և վրաններ խփել (տեսանյութ, լուսանկար)
Բուլղարիայում հակակառավարական ցույցերի մասնակիցներն արգելափակել են մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնական երկու խոշոր մայրուղիների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է BNR ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով` ցուցարարները վրաններ են խփել երկրի նախագահի նստավայրի մոտակայքում: Ցուցարարները պահանջում են Բոյկո Բորիսովի գլխավորած կառավարության և գլխավոր դատախազ Իվան Գեշևի հրաժարականները և մեքենայացված քվեարկության ներդրում:
Նշվում է, որ ցուցարարները թողնում են անցնել միայն շտապօգնության մեքենաներին, ավտոբուսների և մասնավոր մեքենաների շարժը դադարեցված է: Հասարակական տրանսպորտի երթուղիները փոխվել են:
Բուլղարիայում հուլիսի 9-ից չեն դադարում երկրի նախագահ Ռումեն Ռադևի աջակցությանն ուղղված հակակառավարական ակցիաները: Բուլղարական ԶԼՄ-ները որպես բողոքի ակցիաների պատճառ նշում են նախագահի անվտանգության և իրավական հարցերով խորհրդականների ձերբակալությունները: Խորհրդականները ձերբակալվել են պետական գաղտնիք բացահայտելու և անձնական շահերից ելնելով` ազդեցության չարաշահման համար:

Աղբյուրը՝ tert.am