Աշխարհ

30.07.2020 13:48


Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռները Նախիջևանում են

Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռները Նախիջևանում են

Հուլիսի 29-ից Ադրբեջանի տարածքում մեկնարկել են «TurAz» թուրք-ադրբեջնական համատեղ զորավարժությունները, որոնք կընթանան 2 փուլով՝ ցամաքային և օդային։

Օդուժի զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում ու Եվլախում: Իսկ ցամաքային ուժերի զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 1-ից 5-ը Բաքվում և Նախիջևանում:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ օդային զորավարժությունների շրջանակներում Նախիջևան են ուղարկվել Թուրքիայի զինված ուժերին պատկանող T-129 ATAK, Sikorsky UH-60 BlackHawk ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաև A400M ռազմաբեռնատար ինքնաթիռ։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն սադրիչ գործողությունների Հայաստանի սահմանին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը