Աշխարհ

30.07.2020 13:45


Ներկայացուցիչների պալատի անդամներին կպարտավորեցնեն դիմակներ կրել ԱՄՆ-ի Կոնգրեսում գտնվելիս

Ներկայացուցիչների պալատի անդամներին կպարտավորեցնեն դիմակներ կրել ԱՄՆ-ի Կոնգրեսում գտնվելիս

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում գտնվելու ժամանակ հուլիսի 30-ից դիմակներ կրելը պարտադիր կդառնա Ներկայացուցիչների պալատի անդամների, ինչպես նաեւ նրանց օգնականների համար: Այդ մասին, ինչպես հուլիսի 29-ին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը, հայտարարել Է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Ներկայացուցիչների պալատի) անդամները եւ աշխատակիցները պարտավոր կլինեն դիմակ հագնել շենքում գտնվելու ժամանակ»,-մեջբերում Է անում հեռուստաընկերությունը Փելոսիի խոսքից: Ելույթների ժամանակ օրենսդիրներին կթույլատրվի հանել դրանք:

Ինչպես նշել Է CNN-ը, դիմակներ կրելը պարտադիր դարձնելու որոշումն ընդունվել Է այն բանի ֆոնին, որ կոնգրեսական Լուի Գոմերթի մոտ (հանրապետական, Տեխասի նահանգից) հուլիսի 29-ին կորոնավիրուս Է հայտնաբերվել: Ինչպես հաղորդել Է Politico թերթը, ավելի վաղ օրենսդիրը հրաժարվում Էր դիմակ կրել, քանի որ կանոնավոր կերպով թեստավորում Էր անցնում:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկներ Է կատարում Միացյալ Նահանգների իշխանությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ պաշտոնական աղբյուրների ամփոփագրերի հիման վրա, ԱՄՆ-ում արձանագրվել Է կորոնավիրուսով վարկաման ավելի քան 4,4 միլիոն դեպք, մահացել Է 150 հազրից ավելի մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը