Լրահոս

08.04.2011 11:01


Թուրքերը վրդովվել են Կարսի նահանգապետ դառնալու Վահան Հովհաննիսյանի երազանքից

Թուրքերը վրդովվել են Կարսի նահանգապետ դառնալու Վահան Հովհաննիսյանի երազանքից

«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց ու պատասխանի» ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել էր՝ ամենաբարձր պաշտոնը, որ ինքը երազում է, Կարսի նահանգապետ դառնալն է։

Վ. Հովհաննիսյանի այս հայտարարությունը, սակայն, թուրքերի վրդովմունքն է առաջացրել։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Կարս քաղաքի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, օրինակ, հայտարարել է, թե այս հողերն իրենք իբրև թե իրենց պապերի կյանքի և արյան գնով են վերցրել։

«Նմանօրինակ ցեղապաշտական և ֆաշիստական կուսակցությունների երևակայական ցանկություններն ամրապնդում են ժողովուրդների միջև առկա թշնամանքը»,–ասել է նա՝ հավելելով, թե նման հայտարարությունները երևակայության արգասիք են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը