Թուրքիայում հուլիսի 29-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 14 մարդ
Թուրքիայում հուլիսի 29-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 14 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրում կատարված 45․712 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 942 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 996 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 212.557 մարդ, իսկ 540 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 228․924 և մահվան 5․659 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 711.095-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am