Աշխարհ

30.07.2020 10:12


«Մենք մեր եղբայրների հետ ենք` բոլոր հնարավոր միջոցներով». Թուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

«Մենք մեր եղբայրների հետ ենք` բոլոր հնարավոր միջոցներով». Թուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը մեկնաբանել է Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները` հայտարարելով, որ «Թուրքիան շարունակելու է գործել Ադրբեջանի հետ համատեղ՝ անկախ բոլոր հանգամանքներից»: Այս մասին Օքթայը գրել է իր թվիթերյան օգտահաշվում:

«Մենք ցանկացած ժամանակ և ցանկացած հանգամանքներում շարունակելու ենք համատեղ գործել եղբայր Ադրբեջանի հետ: Մենք մեր եղբայրների հետ ենք բոլոր հնարավոր միջոցներով»,-գրել է Թուրքիայի փոխնախագահը:

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համապատասխան՝ Ադրբեջանում մարտական կրակով համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժություններ են անցկացվում, որոնց մասնակցում են երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը:

Ծրագրի համաձայն` ցամաքային ուժերի զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժություններն անցկացվում են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում և Եվլախում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը