Լրահոս

08.04.2011 10:42


Նաիրա Զոհրաբյան. «Ի դեմս Չավուշօղլուի՝ թուրք–ադրբեջանական տանդեմը չի կարողանա իրականացնել իր փափագը»

Նաիրա Զոհրաբյան. «Ի դեմս Չավուշօղլուի՝ թուրք–ադրբեջանական տանդեմը չի կարողանա իրականացնել իր փափագը»

Ապրիլի 11–15–ը Ստրասբուրգում կայանալու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը։ ԵԽԽՎ ազգությամբ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս նստաշրջանում նախատեսվում է վերսկսել ԵԽԽՎ–ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները։ Բացի այդ, Չավուշօղլուն չի բացառել, որ առաջիկայում ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում հնարավոր է ընդգրկվի նաև Ստեփանակերտի օդանավակայնի հարցը։

Մեկնաբանելով Չավուշօլուի հայտարարությունը՝ ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբանը «7օր»–ին ասել է, որ Չավուշօղլուի հայտարարությունները պետք է որ անհանգստացնեն ԵԽԽվ ոչ միայն հայ, այլև մնացած երկրների պատգամավորներն, քանի որ դրանք բնորոշում են, որ ի դեմս այդ գործչի՝ ունենք ոչ թե ԵԽԽՎ նախագահ, ով պարտավոր է հարգել և առաջնորդվել ԵԽ արժեքներով ու հավասար վերաբերմունք ունենալ ԵԽ անդամ բոլոր 47 երկրների հանդեպ, այլ այդ պաշտոնը զավթած թուրք–ադրբեջանական լոբբիստի հետ.

Առնվազն տարակուսելի են նրա հայտարարությունները Ադրբեջանում, իր բնորոշմամբ՝ «գրավյալ տարածքների», Ստեփանակերտի օդանավակայանի հարցը ԵԽԽՎ–ում քննարկելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները սկսելու նրա «սպառնալիքներին», ապա բնական է, որ Չավուշօղլուն ամեն ինչ պետք է անի, որ այդ ենթահանձնաժողովը աշխատի, որովհետև իրեն 1 տարի է մնում պաշտոնավարելու, և նա տուրք ունի մատուցելու թուրք–ադրբեջանական լոբբիին, որը պետք է արտահայտվի վեհաժողովում հակահայ բանաձևի ընդունման ձևով այս ենթահանձնաժողովի ներսում,–ասել է Նաիրա Զոհրաբյանն ու հավելել,–ես հիմա չեմ ցանկանում ասել, թե հայկական պատվիրակությունն ինչ քայլեր ունի, բայց վստահ եղեք, որ մենք ունենք մշակված քայլեր, և մի բան կարող եմ ասել՝ որ այդ քայլերի արդյունքում, ի դեմս Չավուշօղլուի, թուրք–ադրբեջանական տանդեմը չի կարողանա իրականացնել իր փափագը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը