Աշխարհ

29.07.2020 20:55


Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կարող Է սկսվել 2020 թվականի վերջին

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կարող Է սկսվել 2020 թվականի վերջին

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը, որը մշակում Է «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնը, կարող Է սկսվել 2020 թվականի վերջին-2021-ի սկզբին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին այդ մասին հայտնել Է պատվաստանյութը մշակողներից մեկը՝ «Վեկտորի» լաբորատորիայի վարիչ Իլնազ Իմատդինովը «Ռոսիա-24» հեռուստաալքին տված հարցազրույցում:

«Ըստ այն տվյալների, որոնց ես ծանոթ եմ, պատվաստանյութի պատրաստուկների գրանցումից հետո ինդուստրիալ գործընկերները պատրաստ են այդ թվում կազմակերպելու պատրաստուկի արդյունաբերական թողարկումը: Եթե չեմ սխալվում, դա արդեն այս տարվա վերջն Է կամ Էլ հաջորդ տարվա սկիզբը»,-ասել Է նա:

Նա ճշտել Է, որ խոսքը վերաբերում Է պեպտիդային պատվաստանյութին, որն իր մեջ կենասաբանական ազդակ չի կրում: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորում» հայտնել են, որ «Վեկտոր» կենտրոնն ստացել Է առողջապահության նախարարության թույլտվությունը կամավորների վրա պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցակացնելու համար:

Հուլիսի 28-ի դրությամբ, նրանցից առաջինին, գերատեսչության մամուլի ծառայության տեղեկատվությամբ, արդեն պատվաստել են, իսկ երկրորդը պատվաստանյութը կստանա 72 ժամ անց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը