Աշխարհ

29.07.2020 13:10


Թուրքիայում 1 օրում Covid-19-ի 963 դեպք է գրանցվել

Թուրքիայում 1 օրում Covid-19-ի 963 դեպք է գրանցվել

Թուրքիայում հուլիսի 28-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 15 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 47․412 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 963 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.092 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 211.561 մարդ, իսկ 1.280 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 227․982 և մահվան 5․645 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 665.383-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը