9-ամյա աղջիկը գանգատվել է հոգնածությունից. նա կորոնավիրուսի հետևանքով մահացել է քնած ժամանակ
ԱՄՆ-ից 9-ամյա Կիմորա Լինումըկորոնավիրուսի հետևանքով մահացել է քնած ժամանակ: Մինչ այդ նա ընկերների հետ խաղալուց հետո գանգատվել է հոգնածությունից և գնացել նիրհելու, հայտնում է The Mirror-ը:
Աղջկա ընտանիքը հայտնել է, որ մահվանից մի քանի օր առաջ նա տկարություն է զգացել: Ջերմությունը բարձրացել է մինչև 37,7 աստիճան, սակայն բժիշկները որոշել են, որ նրա մոտ սովորական մրսածություն է և նրան տուն են ուղարկել: Չնայած ախտանիշներին, աղջիկը կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այդպես էլ չի անցել:
Կիմորան մի քանի օր հետո իրեն մի փոքր լավ է զգացել և գնացել է ընկերների հետ խաղալու: Զբոսանքից հետո տուն գալով՝ նա գանգատվել է հոգնածությունից և պառկել քնելու: Որոշ ժամանակ անց աղջկա մայրը նրան հայտնաբերել է առանց կյանքի նշանների: Աղջկա տատիկը փորձել է կատարել սիրտ-թոքային վերակենդանացում, բայց ապարդյուն:
Կորոնավիրուսի ախտորոշման թեստը կատարել են միայն աղջկա մահից հետո, և արդյունքը դրական է եղել: Ազգականների խոսքով՝ նա նախկինում առողջական խնդիրներ չի ունեցել:
Կիմորան Ֆլորիդայում կորոնավիրուսի հետևանքով մահացած 5-րդ երեխան է:
9-ամյա աղջիկը գանգատվել է հոգնածությունից. նա կորոնավիրուսի հետևանքով մահացել է քնած ժամանակ
ԱՄՆ-ից 9-ամյա Կիմորա Լինումը կորոնավիրուսի հետևանքով մահացել է քնած ժամանակ: Մինչ այդ նա ընկերների հետ խաղալուց հետո գանգատվել է հոգնածությունից և գնացել նիրհելու, հայտնում է The Mirror-ը:
Աղջկա ընտանիքը հայտնել է, որ մահվանից մի քանի օր առաջ նա տկարություն է զգացել: Ջերմությունը բարձրացել է մինչև 37,7 աստիճան, սակայն բժիշկները որոշել են, որ նրա մոտ սովորական մրսածություն է և նրան տուն են ուղարկել: Չնայած ախտանիշներին, աղջիկը կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այդպես էլ չի անցել:
Կիմորան մի քանի օր հետո իրեն մի փոքր լավ է զգացել և գնացել է ընկերների հետ խաղալու: Զբոսանքից հետո տուն գալով՝ նա գանգատվել է հոգնածությունից և պառկել քնելու: Որոշ ժամանակ անց աղջկա մայրը նրան հայտնաբերել է առանց կյանքի նշանների: Աղջկա տատիկը փորձել է կատարել սիրտ-թոքային վերակենդանացում, բայց ապարդյուն:
Կորոնավիրուսի ախտորոշման թեստը կատարել են միայն աղջկա մահից հետո, և արդյունքը դրական է եղել: Ազգականների խոսքով՝ նա նախկինում առողջական խնդիրներ չի ունեցել:
Կիմորան Ֆլորիդայում կորոնավիրուսի հետևանքով մահացած 5-րդ երեխան է:
Աղբյուրը՝ med.news.am