Հարցազրույց

29.07.2020 10:24


40 աստիճան շոգին դիմակ կրելու պարտադրանքը խուլիգանություն է, մարդկանց տանջելու, նվաստացնելու ու ստրկացնելու միջոց․ Վահան Բաբայան (տեսանյութ)

40 աստիճան շոգին դիմակ կրելու պարտադրանքը խուլիգանություն է, մարդկանց տանջելու, նվաստացնելու ու ստրկացնելու միջոց․ Վահան Բաբայան (տեսանյութ)

40 աստիճան շոգին դիմակ կրելու պարտադրանքը խուլիգանություն է, մարդկանց տանջելու, նվաստացնելու ու ստրկացնելու միջոց։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով դիմակ կրելու պարտադրանքին ու կորոնավիրուսի դեմ Կառավարության կողմից ձեռնարկված քայլերին։

Վահան Բաբայանի խոսքով՝ այն օրը, երբ դիմակ կրելը պարտադիր չլինի, այդ օրը ժողովուրդը ոտքի է կանգնելու ու քշի այս իշխանությանը․ «Քանի կան ընդդիմախոսները, ովքեր կարող են հավաքներ անել, իշխանությունը դիմակների պարտադրանքը կպահի»։

Հաղորդման մյուս հյուրը՝ քաղաքական գործիչ Արա Վարդանյանը կիսում է Վահան Բաբայանի կարծիքն ու ավելացնում․ «Եթե երկրում արտակարգ դրություն է ու ժողովուրդը պարտադրված է կրել դիմակներ, ուրեմն երկրի իշխանությունը պարտավոր է դիմակներ տրամադրել ժողովրդին»։

Արա Վարդանյանը համոզված է, որ մարդիկ մեկ դիմակը կրում են շաբաթներով, քանի որ ֆինանսապես ի վիճակի չեն ամեն օր մի քանի դիմակ գնել․ «Ես ցավում եմ, որ երկու տարի է՝ Հայաստանը չունի Առողջապահության այնպիսի նախարար, որը ճիշտ որոշումներ կկայացնի։ Ես բժիշկ չեմ, որ ասեմ՝ դիմակներն օգնում են, թե ոչ, բայց եթե օգնում են, ապա բարի եղեք մարդկանց դիմակներով ապահովել»։

Վահան Բաբայանը հիշեցնում է, որ նույն նախարարն էր, որ տարվա սկզբին ասում էր՝ դիմակները պարտադիր չեն, հետո ասում՝ պարտադիր են, հետո ասում էր, որ սովորական գրիպ է, հետո ասում՝ լուրջ համավարակ․ «Ֆիքսենք մի բան՝ մենք բոլորս էքսպերիմենտի զոհ ենք, որը կոորդինացնում է Փաշինյան-Թորոսյան-Ավինյան եռյակը»։

Ըստ Արա Վարդանյանի՝ եթե արտակարգ դրությունը ճիշտ կազմակերպվեր, չէինք ունենա այս բարձիթողի վիճակը։ «Մի քանի ամիս առաջ գրել էի՝ կան կառավարություններ, որոնք նախընտրում են տնտեսական կոլապսը մարդկային կյանքերից և կան կառավարություններ, որոնք նախընտրում են մարդկային կյանքերը տնտեսական կոլապսից։ Այս իշխանությունը նախընտրեց, որ ինչքան մարդ մահանում է, թող մահանա, կարևորը տնտեսությունն ամբողջությամբ չփլուզվի, սակայն դա էլ չկարողացան իրականացնել»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը