Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Ներքին գործերի նախարարության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում:
«Ես ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար: Վերջին շրջանում ստիպված եմ լինում շատ խոսել: Բայց ամենազարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մի մարդու, որը հաջողացրել է ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել կորոնավիրուսը: Այդպիսի եզրակացություն երեկ կայացրել են բժիշկները»,-ասել է Լուկաշենկոն:
Նա վերահաստատել է իր խոսքերը, որ բնակչության 97%-ն ասիմպտոմ է հաղթահարում կորոնավիրուսը:
«Փառք Աստծո, որ ինձ հաջողվել է հայտնվել վարակն ասիմպտոմ հաղթահարողների շարքերում: Վերջապես, ես էլ վարակը հաղթահարելով մտա Բելառուսի ոսկե ֆոնդի մեջ»,-նշել է Բելառուսի նախագահը:
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը 67 հազար 366 է: Երկրում վարակը հաղթահարել է 60 հազար 669 հոգի, կորոնավիրուսից մահացել է 543 մարդ: