Խալիֆայությունը վերականգնելու կոչ արած թուրքական շաբաթաթերթի դեմ դատական հայց է ներկայացվել
Անկարայի փաստաբանների պալատը դատի է տվել թուրքական «Gerçek Hayat» շաբաթաթերթին, որն իր վերջին համարում խալիֆայությունը վերականգնելու կոչ էր արել։
Դատական հայցը ներկայացվել է ինչպես շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Քեմալ Օզերի, այնպես էլ թերթի շապիկը Twitter-ում հրապարակած Աբդուրահման Դիլիփաքի դեմ, որը թղթակցում է իշխանամետ «Yeni Akit» թերթին։
Հայցում նշված անձինք մեղադրվել են «Թուրքիայի Հանրապետության դեմ զինված ապստամբություն հրահրելու», «Ժողովրդի մեջ թշնամանք և ատելություն սերմանելու» մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի «Albayrak Medya Grubu»ի կազմում գտնվող շաբաթաթերթը հուլիսի 27-օգոստոսի 2-ի համարի շապիկին տեղ էր գտել հետևյալ գրությունը․ «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ, եթե ոչ դու, ապա ո՞վ։ Համախմբվեք հանուն խալիֆայության»։

Աղբյուրը՝ ermenihaber.am