Աշխարհ

28.07.2020 21:50


Կարսում ձկնորսները Արաքս գետից 2 մետրանոց և 45կգ քաշով լոքո ձուկ են բռնել (լուսանկար)

Կարսում ձկնորսները Արաքս գետից 2 մետրանոց և 45կգ քաշով լոքո ձուկ են բռնել (լուսանկար)

Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքում ձկնորսներն Արաքս գետից 45կգ կշռող հսկայական լոքո ձուկ են որսացել։ Ձկան երկարությունը կազմել է մոտ 2մ։

Ձկնորս եղբայրները ձկան հետ լուսանկարվել են Կարսի հայկական պատմական Քարե կամուրջի վրա (Վարդանի կամուրջ)։

Նրանք նշել են, որ նմանատիպ խոշոր ձկներ որսում են իրենց պատրաստած հատուկ ձկնորսական կարթերով։ Իսկ այս ձուկը հյուրասիրելու են իրենց ընկերներին։

Ձկնորսների խոսքով՝ լոքոն Կարսի շրջակայքում տարածված հայտնի ձկնատեսակներից է։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը