Աշխարհ

28.07.2020 19:54


Թուրքիայի այս քաղաքացու մասին ասում են, որ նա կատվի պես «9 կյանք» ունի

Թուրքիայի այս քաղաքացու մասին ասում են, որ նա կատվի պես «9 կյանք» ունի

Թուրքիայի Մարմարիս քաղաքում բնակվող 42-ամյա Մեհմեթ Օվեթը կատվի նման «ինը կյանք» ունի։ Նա դեռ մանկուց բազմաթիվ անգամ մազապուրծ է եղել մահից։ Երեք երեխաների հայրը 3 անգամ ընկել է բարձրությունից, 1 անգամ հոսանքահարվել է, մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, հրազենային վնասվածք է ստացել և փրկվել է ջրում խեղդվելուց։

Առաջին դեպքը տեղի է ունեցել 7 տարեկանում, երբ տղան վայր է ընկել 7 մետր բարձրությունից՝ տան երրորդ հարկից։ Օվեթը 4 օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ դուրս գրվելուց 7 ամիս անց նոր արկածի մեջ է ընկել։ Այս անգամ Մարմարիսի Յաթ նավահանգստի ափամերձ ջրերում՝ 6․5 մետր խորության վրա լողալիս տղան վնասվածնքներ է ստացել և արյունաքամ լինելով ուշաթափվել ջրում։ Տղայի սիրտը կանգ է առել, քաղաքացիները նրան դուրս են բերել 9 մետր խորությունից, իսկ բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը։

Տարրական դպրոցն ավարտելուց հետո Օվեթը չի շարունակել ուսումը, սկսել է աշխատել մի ընկերությունում։ Այստեղ 1991թ․ իր վարպետի հետ մասնակցել է մի վերելակի վերանորոգման աշխատանքներին և այդ ընթացքում հոսանքահարվել է։ Տղայի սիրտը նորից կանգ է առել, բայց բժիշկները դարձյալ կարողացել են նրան փրկել։

2000թ․ սեփական ընկերությունը հիմնած Օվեթը 11 ամիս տարբերությամբ 2 անգամ ընկել է մեծ բարձրությունից։ Առաջին անգամ հավասարակշռությունը կորցնելով ընկել է բետոնե հատակին, երբ 9 մետր բարձրության վրա ալեհավաք էր տեղադրում։ Իսկ երկրորդ անգամ երրորդ հարկից ընկել է փտած բազրիքի կոտրվելու պատճառով․ ստացել է բազմաթիվ վնասվածքներ ու կոտրվածքներ։

2008 թ․ մի վեճի ժամանակ երիտասարդը հրազենային վնասվածք է ստացել․ նրա մարմնում հայտնաբերվել է 15 փամփուշտ, որոնցից բժիշկները կարողացել են հեռացնել միայն 10-ը։ Մյուս 5-ը վտանգավոր տեղում են գտնվել, ուստի չեն հեռացվել և, փաստորեն, ողջ կյանքում Օվեթը պետք է ապրի՝ այդ փամփուշտները կրելով իր մարմնում։ Վնասվածքներից հետո տղան 60 օր է անցկացրել վերակենդանացման բաժանմունքում։

2014թ․ մոտոցիկլետով ավտոբուսի հետ բախված Օվեթը դարձյալ 78 օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում․ վթարի հետևանքով երիտասարդը մարմնի տարբեր մասերում 8 կոտրվածք է ստացել, ուղեղում 7 այտուց է առաջացել, վնասվել են թոքերը, աղիների մի մասը վիրահատությամբ հեռացվել է։

Այս յոթերորդ վթարից հետո Մեհմեթ Օվեթը փաստորեն 79 տոկոսով հաշմանդամ է ճանաչվել և նրան հաշմանդամության թոշակ է նշանակվել։ Չնայած դրան՝ տղամարդն այսօր իր կնոջ հետ եգիպտացորեն է վաճառում Մարմարիսի մարդաշատ լողափերից մեկում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը